Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իշխող քաղաքական ուժն առաջարկում է փոխել ՀՀ օրհներգը

Իշխող քաղաքական ուժն առաջարկում է փոխել ՀՀ օրհներգը
01.02.2019 | 04:44

Իշխող «Իմ քայլը» դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հանդես էր եկել առաջարկությամբ` փոխել ՀՀ օրհներգը, պատճառաբանելով, որ երաժշտությունը հայկական չէ:


Ալեն Սիմոնյանը պետք է խորապես հասկանա, որ խոսքը պետական օրհներգի մասին է, որի հնչյունների ներքո երդում են տվել զինվորներ, որոնցից ոմանք, ցավոք, այլևս մեզ հետ չեն, զոհվել են հանուն ազատության: Օրհներգը մեր պատմությունն է, և, եթե երբևէ այն փոխելու կարիք լինի, առաջարկողն ու բացատրություններ տվողը հաստատ Ալեն Սիմոնյանի նման կոսմոպոլիտը չի լինելու: Իսկ եթե հիմա բազմաթիվ մտավորականներ պնդում են, որ փոխելը սխալ է, ուրեմն սխալ է, քանի որ քնած մտավորականն ավելի ճիշտ է մտածում, քան Ալեն Սիմոնյանը` մտավոր լարման ժամանակ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ